Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորներն, այսօր' փետրվարի 12-ին, 10-օրյա քննարկումներից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել օրինագծին, որով երկրում օրինականացվում են նույնասեռ ամուսնությունները եւ թույլ է տրվում այդպիսի ընտանիքներին երեխաներ որդեգրել:
577 պատգամավորներից օրինագծին կողմ է քվեարկել 329-ը, դեմ' 229-ը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր: Այսօր Ֆրանսիայում թույլատրվում են նույնասեռ զույգերի քաղաքացիական միությունները, սակայն սոցիալիստները որոշել են օրինականացնել այդ կապը եւ թույլ տալ, որ նրանք երեխաներ որդեգրեն:
Այդ քայլի դեմ հանդես են գալիս աջ ընդդիմությունն ու կաթոլիկ եկեղեցին: