Օրեր առաջ արձանագրված սիբիրյան խոց հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ: Ինչպես MediaMall.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վրացի գործընկերներն իրենց երկրում հայտնաբերել են վարակի աղբյուրը՝ վարակված մսեղիքը, որը ոչնցացվել է:

 

Օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու, ինչպես նաև լիարժեք և սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը:

 

Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը: