Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի հրաժարվելը կարող է հանգեցնել այն բանին, որ Եվրամիությունը եւ օտարերկրյա այլ գործընկերներ կդադարեն Ուկրաինայի հարցում աջակցել Վաշինգտոնի դիրոքորոշմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

 

Եթե ԱՄՆ-ը հրաժարվի Իրանի հետ համաձայնագրից, Միացյալ Նահանգների դաշնակիցները դա կընկալեն որպես ազդանշան, որը նրանց թույլ է տալիս «հեռանալ Ուկրաինայից, որտեղ նրանք առանց այդ էլ լուրջ կասկածներ ունեն եւ պատրաստ են ասել. «Դե, մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք»:

 

Քերին նաեւ նախազգուշացրել է, որ Թեհրանի հետ գործարքի ձախողումը կհանգեցնի ամերիկյան դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի, դիրքերի թուլացման: Դա տեղի չի ունենա ակնթարթորեն, սակայն կան շատ երկրներ, որոնք փորձում են փոխել ժամանակակից ֆինանսական համակարգը, մասնավորապես, Ռուսաստանը եւ Չինաստանը, ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: