ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «AMtaxi» տաքսի ծառայության գործադիր տնօրեն Գուրգեն Ղազարյանը:

 

 

-Տեղյակ ենք, որ «AMtaxi»-ն ստեղծվել է «Զոլոտոյ Դյուկ» տաքսի ծառայության հիման վրա: Ինչպե՞ս ծագեց գաղափարը, և որն էր տաքսի ծառայության փոփոխության նպատակը:



-«Զոլոտոյ Դյուկ»-ը Երևան քաղաքում գործող տաքսի ծառայություններից ամենահինն է և փորձվածը: Ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք ցանկացանք ավելի դյուրին դարձնել տաքսի ծառայությունից օգտվելը, որպեսզի հաճախորդները կարողանան մեկ հպումով պատվիրել ավտոմեքենա՝ զերծ մնալով հեռախոսավարի հետ շփումից:

 

 

-Ինչպե՞ս օգտվել ծառայությունից:



-Պատվիրատուն հեռախոսի կամ համակարգչի էկրանի վրա տեսնելով մոտեցող ավտոմեքենան՝ հստակ ինֆորմացիա կունենա ավտոմեքենայի տեղի և մոտեցման ժամանակի վերաբերյալ, ինչպես նաև կարող է հետևել հաշվիչի ցուցիչին և ավտոմեքենայի արագությանը՝ ուղևորության ամբողջ ընթացքում, կրկին հեռախոսի կամ համակարգչի էկրանի միջոցով:

 

 

-Հասցնո՞ւմ եք գոհացնել բոլոր պատվիրատուներին: 



-Մեր ծառայության ավտոմեքենաները կայանված են Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, և պատվիրելու դեպքում առավելագույնը 7 րոպեի ընթացքում ավտոմեքենան կարող է մոտենալ պատվիրատուին: Ստեղծված են բոլոր պայմանները՝ պատվիրատուին հարմարավետ և ապահով սպասարկելու համար:

 

 

-Ինչո՞ւ ընտրել «AMtaxi»-ին.



Մենք ունենք մի շարք առավելություններ՝

 

 

Մեկ հպումով կարող եք պատվիրել ավտոմեքենա:

 

 

Դուք զերծ եք մնում հեռախոսավարի հետ շփումից:

 

 

Ուղևորության ընթացքում Դուք կարող եք օգտվել անվճար ինտերնետից:

 

 

Ձեր հեռախոսի կամ համակարգչի էկրանին կարող եք հետևել հաշվիչի ցուցիչին և ավտոմեքենայի արագությանը ուղևորության ողջ ընթացքում:

 

 

Դուք հնարավորություն ունեք գնահատելու վարորդի աշխատանքը:

 

 

Մի քանի բացասական գնահատականի դեպքում վարորդն ազատվում է աշխատանքից:

 

 

Դուք անհոգ կարող եք ճանապարհել Ձեր երեխաներին՝ հետևելով ավտոմեքենայի ընթացքին և արագությանը Ձեր հեռախոսի կամ համակարգչի միջոցով:

 

 

Դուք նաև կարող եք պատվիրել ավտոմեքենա Ձեզ այցելող հյուրի համար և հետևելով պատվերին՝ ուղղորդեք ճանապարհը:

 

 

Մեր ավտոմեքենաներին ամրացված հատուկ սարքավորումների օգնությամբ Դուք կարող եք տեղափոխել նաև Ձեր հեծանիվը կամ հեծանիվները:

 

 

 

 

 

 
Տեսանյութը՝ «Amtaxi» տաքսի ծառայության ֆեյսբուքյան էջից