Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ Թուրքիան համաձայնության են եկել միասնական թյուրքալեզու հեռուստաալիք ստեղծելու հարցում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ղազախստանյան ԶԼՄ-ները, այդ մասին հուշագիրը տեղեկատվության եւ մամուլի ոլորտում ստորագրվել է Աստանայում անցկացված առաջին հանդիպման ժամանակ:

 

«Նման նախաձեռնությամբ թյուրքալեզու պետությունների չորորդ գագաթաժողովում հանդես էր եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Մենք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղրղզստանի մեր գործընկերների հետ պատրաստել ենք այդ ուղղությամբ հեռուստաալիքի հայեցակարգը: Ծրագրվում է, որ հեռուստաալիքը կլինի բարեկրթական-տեղեկատվական. կլուսաբանվեն թուրքական մշակույթն ու մասնակից երկրի արժեքները, ինչպես նաեւ կհրապարակվեն աշխարհի նորությունները», - ապագա թյուրքալեզու հեռուստաալիքի վերաբերյալ ասել է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարու թյան կապի եւ տեղեկատվության հանձնաժողովի նախագահ Թալգաթ Գազանկափը:

 

Ենթադրվում է, որ հեռուստաալիքը կհեռարձակվի հուշագիրը ստորագրած մասնակից երկրների լեզուներով:

 

Ղազախ պաշտոնյան նշել է, որ դեռեւս պարզ չէ, թե որտեղ պետք է գտնվի հեռուստաալիքի գլխավոր գրասենյակը եւ երբ պետք է սկսվեն հեռարձակումները: Նրա խոսքով' հնարավոր է այդ գործընթացը տեւի մեկ, երկու կամ հինգ տարի: