Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Միասնական տրանսպորտային լոգիստիկ ընկերության (ՄՏԼԸ) ստեղծմանը՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական որոշիչների համապատասխան, հայտնում է Газета-ն։
«Փաստաթղթում նշվում է, որ ՄՏՏ-ի տարանցիկ պոտենցիալի զարգացման համար անհրաժեշտ է աջակցել այն միջոցառումների ավարտին, որոնք անհրաժեշտ են ՄՏԼԸ-ի գործունեության սկսմանն աջակցելու համար»,- նշել է աղբյուրը։
Ավելի վաղ, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը։