Ինչպես հայտնում է BBC-ն, Ռուսաստանը և Ղազախստանը հանդես են եկել պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու հայտարարությամբ:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան համաձայնագրի վավերացման մասին օրենք, որտեղ նշվում են Ռուսաստանի և Ղազախստանի' տարածաշրջանում ՀՕՊ ընդհանրական համակարգի ստեղծման միջազգային իրավական նորմերը:

 

Համաձայնագիրը նախատեսում է, որ Հակաօդային պաշտպանության ուժերը անմիջականորեն ենթարկվելու են ազգային հրամանատարություններին, և այն գլխավորելու է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների կողմից նշանակված հրամանատարը: