Այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Ռուսաստանի դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածարշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը նախորդ տարի ստորագրվել է Մոսկվայում:

 

Հիմնական զեկուցող' Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց տվեց Էդուարդ Շարմազանովը.

 

-Այս կարևորագույն խնդրի վերաբերյալ եղան տարբեր գնահատականներ, մի մասը' պրոֆեսիոնալ, խորքային, մյուս մասը' տպավորություն էր, որը չեն էլ կարդացել: Սա մեր պետական շահերից բխող համաձայնագիր է, շատերը խոսում են, որ սա միասնական ՀՕՊ համաձայնագիր է այն դեպքում, երբ համաձայնագրի երկրորդ կետի առաջին մասում հստակ նշվում է, որ ի տարբերություն Ղազախստանի և Բելառուսի, որոնք ՌԴ-ի հետ կնքնել են միասնական ՀՕՊ-ի կառավարման համաձայնագիր, այս դեպքում սա միավորված համակարգ է, ոչ թե միասնական, այսինքն'Հայաստանի ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը և ՀՕՊ ղեկավարությունն ուղիղ ենթարկվելու է Հայաստանի հրամանատարությանը, արդյոք ճ՞իշտ են իմ պնդումները, թ՞ե ոչ:

 

Արա Նազարյանը փոխխոսնակին պատասխանեց լակոնիկ. «Միանշանակ այո»: