Հայաստանի վարած արդյունաբերական քաղաքականությունը համահունչ է Մաքսային միության անդամ պետությունների կողմից իրականացվող արդյունաբերական քաղաքականությանը: «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը խոսեց Հայաստանի համար առաջնահերթ ոլորտների զարգացման հեռանկարների մասին Մաքսային միությանը և Եվրասիական միասնական տնտեսական տարածքին միանալու դեպքում:

 

«Մասնավորապես, երեք երկրներում, հիմնականում, կիրառվում է պետական աջակցության նույն գործիքակազմը, ինչն այժմ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կողմից: Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված են ՀՀ-ում և ՄՄ անդամ երկրներում իրականացնել արդյունաբերական ինտեգրացիոն գործընթացների զարգացման ու ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ: Այս առումով' ծանրակշիռ փաստարկ է այն, որ մեր արդյունաբերությունը Մաքսային միության անդամ երկրնե րի հետ նախկինում կազմել է մեկ միասնական համակարգ և ներկայում էլ առկա են լուրջ տնտեսական կապեր»,- իր զեկույցում նշեց Գագիկ Մինասյանը' փաստելով, որ Հայաստանի կողմից հեռանկարային ճանաչված ոլորտների արտադրանքի արտահանման ծավալները ՄՄ անդամ երկրներում աճել են:

 

«Արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրականացված քաղաքականության արդյունքում ներկա գերակա ոլորտները 2013-ին նախորդ տարվա համեմատ կտուկ աճ են գրանցել արտահանման ծավալների բնագավառում: Բերված թվերը թույլ են տալիս ասել, որ ՄՄ-ին միանալն ու միասնական տնտեսական գոտուն անդամակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հետագա զարգացան համար»,-փաստեց Գագիկ Մինասյանը:

 

Պատգամավորի խոսքով' ներկայում ուսումնասիրվում և բացահայտվում են Հայաստանում բարձր ու ինովացինոն տեխնոլոգիաների հնարավոր համակցությունը Եվրասիական ինովացիոն տեխնոլոգիական պլատֆորմին, ինչը նոր հնարավորություն կտա այդ ոլորտի աճի համար: «Հաջորդ փաստարկը, որ Հայաստանի տնտեսությունն առաջանցիկ աճ կգրանցի ՄՄ անդամակցության պարագայում, Հայաստանից դեպի ԱՊՀ և, հիմնականում, Մաքսային միության անդամ երկրներ արտահանվող ապրանքների կազմն է, ինչը նախորդ տարի 27.3 տոկոս է կազմել: Եթե արտահանման ծավալներից հանենք մետաղները, ապա ՄՄ-ին բաժին կհ ասնի ամբողջ արտահանման ծավալի 67.5 տոկոսը, այսինքն' վերամշակման բարձր աստիճան ունեցող արտահանվող ապրանքների 2/3-ից ավելին սպառվում է Մաքսային միության անդամ երկրներում: Սա չափազանց կարևոր հնարավորություն է մեզ համար»,-նշեց զեկուցողը:

 

Անդրադառնալով գյուղատնտեսությանը' Գագիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության հիմքում ի թիվս այլ նպատակների, դրված են նաև ինտեգրացիոն գործընթացների զարգացման, տեղական գյուղատնտեսական արտադրանքի մրցակցության բարձրացման, ագրոտեխնիկայի և առաջադիմական միջոցների ներդրման անհրաժշետությունը: «Մաքսային միությանն անդամակցության դեպքում ակնկալվում է դրական հեռանկարներ վերոնշյալ նպատակների իրականացման և ոլորտի ընդհանուր զարգացման գործում: Մասնավորապես, ՄՄ անդամակցության դրական կողմերից կարող է լինել այն, որ մեր արտադրանքը կարող ենք իրացնել Մաքսային միության տարածքում երրորդ երկրների համեմատ ավելի արտոնյալ պայմաններում և նաև հնարավորություն կունենանք մեր ապրանքներն արտահանել ՄՄ սահմաններից դուրս»,-ասաց բանախոսը: «Բոլոր քննարկումները և վերլուծությունները ցույց են տալիս, որ Մաքսային միությանն անդամակցությամբ Հայասատանը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում կունենա նոր հնարավորություններ, որոնց իրացման պարագայում կապահովվի մեր տնտեսական աճը, ինչպես նաև մի շարք սոցիալական խնդիրներին, այդ թվում' արտագաղթին լուծում կտրվի»,-եզրափակեց Գագիկ Մինասյանը:

 

ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսը կայացել է 2011 թ. հոկտեմբերի 30-ին: Կոնֆերանսի արդյունքներով բանաձեւ էր ընդունվել, որով կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: