Պարսից ծոցի երկրները Դոհայում անցկացրած գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունն անվտանգության ոլորտում, ստեղծել ռազմածովային ուժեր ու ընդհանուր ոստիկանություն: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Համապատասխան կետերը ներառվել են հանդիպման վերջնական փաստաթղթում:

 

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ ներառված են Արաբական թերակղզու բոլոր 6 թագավորությունները՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Օմանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:

 

«Ռազմական համագործակցությունը ամրապնդելու նպատակով խորհրդի երկրները ստեղծում են ընդհանուր ռազմածովային ուժեր, որոնց բազան կլինի Բահրեյնի Թագավորությունում»,- ասել է խորհրդի գլխավոր քարտուղար Աբդել Լաթըֆ ազ-Զայանին՝ ներկայացնելով եզրափակիչ հայտարարությունը:

 

Բացի այդ, Արաբական միապետները հավանություն են տվել պաշտպանության նախարարությունների առաջարկին' միասնական ռազմական հրամանատարություն ստեղծելու վերաբերյալ, որի շտաբը կգտնվի Էր-Ռիադում: