Օգոստոսի 18-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է բնակելի տնակ:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող տնակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.31-ին, մարվել' 21.40-ին:

 

Ամբողջությամբ այրվել է Լ. Բ.-ին պատկանող տնակը' գույքով (30 քմ):