ԵԱՀԿ-ի դիտորդներն ավելի ու ավելի շատ մարտեր են արձանագրում Դոնեցկի, Գոռլովկայի եւ Մարիուպոլի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը:

 

 

«Ցավոք, մենք ավելի ու ավելի լուրջ մարտական բախումներ ենք արձանագրում Ուկրաինայի արեւելքում. շարունակվում Է բռնությունների աճը Դոնեցկի, Գոռլովկայի մերձակայքում եւ Մարիուպոլից հյուսիս-արեւելք ընկած շրջանում»,-ասել Է նա, հավելելով, որ կազմակերպության աշխատակիցները նաեւ գրանցում են կողմերի շփման գծում համազարկային հրետանային համակարգերի հաճախացած կիրառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: