Սիսավան գյուղի բնակիչ Մեսրոպ Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

 

 

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Մեսրոպ Մարտիրոսյանը հիմնարկի պետի հրամանով նշանակված է եղել ՀՀ ԱՆ Երևանի Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման գտնվող և առանձին հիվանդասենյակում պահվող մեղադրյալ Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ պահպանություն և հսկողություն իրականացնելու նպատակով սահմանված ժամանակավոր պահակակետում ծառայության:

 

 

Սակայն նա ոչ պատշաճ կերպով է իրականացրել կալանավորված անձի նկատմամբ հսկողությունը, որի հետևանքով Սուրեն Գաբրիելյանը դիմել է փախուստի:

 

 

Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, կամ վեց ամսից մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանք:

 

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը Մեսրոպ Մարտիրոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: