ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 19-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

 

 

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:

 

 

Ժամը 19.19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1», իսկ 19.21-ին' «ԲԻՍ 2» աստիճան: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ:

 

 

Ժամը 19.57-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.41-ին:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: