ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 20-ին' ժամը 19.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ:

 

MediaMall.am-ի տեղեկացմամբ՝ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 զոհ, 3 տուժած, ովքեր ՀՀ քաղաքացիներ են:

 

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ, 1985թ. ծնված Հ. Հ.-ին:

 

Օգոստոսի 20-ին' ժամը 23.26-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են զոհերի մասին տվյալներ. Հ. Բ. (ծնված 1999թ.), Լ. (ծնված 1975թ.) և Մ. Ն.-երը և Ա. Հ. (ծնված 1958թ.): Տուժել են Ռ. Հ.-ն (ծնված 1961թ.) և Մ. Մ.-ն, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: