Արմավիրի «Տորպեդոյի» նոր գլխավոր տնօրեն է նշանակվել «Կուբանի» տնօրենների խորհրդի նախկին անդամ Սուրեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Տորպեդոյում» աշխատելու առաջարկը հաճույքով ընդունեցի: Այս թիմը արազատ քաղաքիցս է: Այդ պատճառով էլ մեր թիմում աշխատելը ինձ համար յուրահատուկ պատիվ է և պատասխանատվություն: Ցանկանում եմ, որ Արմավիրը հպարտանա իր թիմով, իսկ յուրաքանչյուր ֆուտբոլային խաղ տոն դառնա բնակիչների համար: Ակումբի հանդեպ իրենց հավատի և սիրո շնորհիվ արմավիրցիները դրան արժանի են»,-ասել է Մկրտչյանը: