Սեպտեմբերի սկզբից Ռուսաստանում մի շարք արտադրողներ, այդ թվում Ford, Suzuki, Peugeot և Citroen ընկերությունները կբարձրացնեն ավտոմեքենաների գները: Դիլերները նշում են, որ մոտ ապագայում պետք է ակնկալել ավտոմեքենաների գների նոր թռիչքաձև բարձրացումների, գրում է РБК-ն:

 

Այդ բրենդների մեքենաների գները կաճեն միջինը 5 տոկոսով: Suzuki-ն տեղեկացրել է գների մոտավորապես 6 տոկոսի աճի մասին: Peugeot և Citroen-ը սեպտեմբերի 1-ից կթանկանան 30 հազարով կամ մոտավորապես 3 տոկոսով:

 

«Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով դիլերյան ընկերություններում իր աղբյուրներին, գրում է, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները սեպտեմբերի 15-ից Ռուսաստանում կթանկանան 2-4 տոկոսով: