Ֆրանսիայի հյուսիսում՝ գնչուների թափառախմբում անհայտ անձը կրակ է բացել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

 

Առնվազն չորս մարդ զոհվել է փոխհրաձգության հետևանքով: Զոհերի թվում կա մեկ ոստիկան, 6 ամսական երեխա, մի կին և տղամարդ:

 

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնևի խոսքով՝ տարածք, որի վրա տեղակայված էր Ճամբարը, ներխուժել է մի տղամարդ և կրակ բացել: Տեղում զոհվել է երեք մարդ, ոստիկանության աշխատակիցը մահացել է հիվանդանոցում՝ վնասվածքներից: Վիրավորվել է ևս մի քանի մարդ:

 

Ըստ որոշ տեղեկությունների, տուժածների թվում է նաև հարձակվողը: