Արցախում շարունակվում է ԵԿՄ ուխտագնացությունը: Այսօր եռասերունդ երկրապահների եւ Արցախի ժողովրդի մասնակցությամբ Եզնիկ եպիսկոպոսը Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների օրհնություն կատարեց Ասկերանում եւ Մարտունիում: Մարտունիում ուխտագնացները ծաղիկներ խոնարհեցին նաեւ արցախյան ազատամարտի զոհերի պանթեոնում եւ ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանին: Այստեղ նաեւ դպրոցի երեխաների մատուցմամբ գեղեցիկ հայրենասիրական միջոցառում էր կազմակերպվել:

 

 

Զուգահեռաբար ուխտագնացությանն ուղեկցող խմբերը համերգային ծրագրերով ողջունում են Արցախի ժողովրդին: Համերգներին մասնակցում են Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի տան խմբերը, Տաշիրի պարի համույթը եւ պաշտպանության նախարարության սպայի տան «Զորական» համույթը:

 

 

Օգոստոսի 27-ին Արալեռում տեղի կունենա ամփոփիչ միջոցառումը' պատերազմի մասնակից, երիտասարդ, պատանի երկրապահների, Արցախի ժողովրդի, վարչական շրջանների ղեկավարների, ԼՂՀ նախագահի, պաշտպանության բանակի հրամկազմի մասնակցությամբ: