ԱՄՆ-ում ոստիկանները կրակել և սպանել են մտավոր հաշմանդամություն ունեցող մի տղամարդու' արձակելով 50 փամփուշտ նրա ուղղությամբ: Սարսափելի միջադեպը, որը նկարահանվել է բջջային հեռախոսով' տեղի է ունեցել Կալիֆորնիայի Լեյքվուդ քաղաքում: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
31-ամյա Ջոն Բերիի ընտանիքը տեղադրել է տեսանյութը համացանցում: Սգացող հարազատների խոսքով' հանգուցյալի մոտ պարզապես տեղի է ունեցել հիվանդության սրացում:
Շիզոֆրենիայով տառապող տղամարդը իր առողջական վիճակի վատթարացման ժամանակ հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ոստիկանության հետ բախումների ընթացքում Ջոնն իրեն ագրեսիվ էր պահում, փորձելով թաքնվել իրավապահներից, սակայն վերջիններիս հաջողվել է արգելափակել BMW ավտոմեքենան:
Երբ երիտասարդն այնուամենայնիվ որոշել է դուրս գալ մեքենայից, ոստիկանները կրակ են բացել, արձակելով տուժածի ուղղությամբ առնվազն 50 փամփուշտ: Ստացված մարմնական վնասվածքներից Բերին տեղում մահացել է:
Նրա ընտանիքի անդամները, իրենց հերթին նշել են, որ զոհը ահաբեկված էր և վտանգ չէր ներկայացնում ուրիշների համար: