ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն սպասում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որի ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, նման հայտա րարություն է արել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:
ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիո (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ)նաև ծրագրում են աշնանը այցելել տարածաշրջան:
Ուորլիքը նշել է, որ տարածաշրջան կատարելիք այցի ժամանակացույցը դեռևս հայտնի չէ: «Մենք անհամբերությամբ սպասում ենք սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը' Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ և բանակցային գործընթացի վերաբերյալ քննարկմանը: Հակամարտության խաղաղ կարգավորման համար ամենաբարձր մակարդակով մշակված նոր պարտավորությունների կարիք կա »,- ասել է ամերիկացի դիվանագետը: