Մինսկում սեպտեմբերի 2-ին կկայանա ԱՊՀ-ի մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համագործակցության գործադիր կոմիտեի հաղորդագրության մեջ:
Այդ հանդիպմանը չեն մասնակցելու Ուկրաինայի ներկայացուցիչները. Բելառուսի ՆԳ նախարարության կայքում նշված է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ-ի գործկոմի, ԱՊՀ-ի մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի, Բելառուսի պետական մարմինների ներկայացուցիչները:
Խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ-ի երկրների ՆԳ նախարարությունների համագործակցության գերակա հարցերը և հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրագործման ընթացքը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, միջոցառման շրջանակներում նախատեսված է Խորհրդի անդամների հանդիպումը Բելառուսի փոխվարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, ինչպես նաև ՆԳ նախարարների մի շարք երկկողմ հանդիպումներ: