Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկ զինծառայողի կորստի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqqin.az լրատվական կայքը հայտնում է, որ Ղազախի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, ենթասպա Ռուսլան Գալիբ օղլու Աղաեւը (ծնվ. 1991 թ.) զոհվել է: Ռուսլան Աղաևը զինծառայության է ընդունվել Լերիքի շրջանից:
Ըստ կայքի' ևս մեկ զինծառայող, Գիզիր Մամեդովը «հիվանդությունից» մահացել է Շաքիի զինվորական հոսպիտալում:
Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից Ադրբեջանի զանգվածային տեղեկատվական միջոցների և սոցիալական ցանցերի մոնիթորինգի արդյունքների համաձայն' 2015 թվականի 8 ամսվա ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում ընդհանուր առմամբ 50 զինծառայող մահացել է: Նրանցից 21-ը զոհվել են մարտական պայմաններում, 29-ը' ոչ մարտական պայմաններում (Meydan TV):
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 18 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 11-ը մահացել են մարտական պայմաններում: