«Հայազն» կուսակցությունը կտրականապես մերժում է սահմանադրական փոփոխությունները, քանի որ ակնհայտ և միակ նպատակը համարում են գործող վարչակարգի կողմից իշխանության մշտական վերարտադրությունը: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:

 

«Մենք այն կարծիքին չենք, որ Հայաստանին նոր սահմանդարություն պետք չէ: Վերջին տարիները ցույց են տվել, որ գործող սահմանադրությունն այդքան էլ չի ապահովում  ազգային հավաքական մտածողությունը, ազգային որոշումների հավաքական կայացումը: Մեզ այլ տիպի սահմանադրություն է պետք, բայց առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում մեր գաղափարախոսության հետ»- ասաց բանախոսը:

 

Ընդդիմադիր այս կուսակցության անդամները կոչ են անում ո′չ ասել փոփոխություններին: Նրանք դեմ ենք բոյկոտին, չմասնակցելու պասիվ մարտավարությանը և արդյունավետ են համարում ակտիվ գործողությունները՝ փողոցային պայքարում:

 

Ասուլիսի բանախոսներից Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենք կողմ չեն իշխանությունների հետ բանակցություններին: Մենք համարում ենք, որ այս իշխանությունը բանակցության ենթակա չէ: «Հայազն»-ը անցկացնելու է բաց քննարկումներ տարբեր քաղաքացիական ներկայացուցիչների, կազմակերպությունների և շահագրգիր անձանց հետ: