Երևանի Թեքեյան կենտրոնում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության երկրորդ (23-րդ) ընդհանուր պատգամավորական ժողովը, որին մասնակցել են ՀՀ մարզային ակումբներից և շրջանակներից ընտրված 105 պատգամվորներից 97-ը: Ժողովին մասնակցել են նաև սփյուռքից ժամանած հյուրեր ՌԱԿ նեկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիաբանանից, Եգիպտոոսից, Իրաքից և Հունաստանից:
Պատգամավորական ժողովն ընդունել է նախկին ատենապետի և Հանրապետական վարչության անդամների հրաժարականը, որից հետո ընտրվել է համագումարի նախագահություն և հաստատվել է օրակարգը:
ՌԱԿ Հանրապետական վարչության գործունեության հաշվետվությամբ հանդես են եկել ատենապետ Հակոբ Ավետիքյանը և նախկին վարչության այլ անդամներ:
Համագումարն ընդունել է մի շարք բանաձևեր' այդ թվում նաև սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ: Կուսակցության համագումարը իր անդամներին և համակիրներին կոչ է արել առաջիկա հանրաքվեին կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:
Համագումարում ընտրվել է 20 հոգուց բաղկացած վարչություն և դիվանի կազմ:
Ռամկավար ազատական կուսակցության երկրորդ (23-րդ) համագումարը ՌԱԿ ատենապետ է ընտրել Հակոբ Ավետիքյանին: