ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը սեպտեմբերի 8-ին ստացել է Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հինգ տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը' հավելելով, որ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կայացվելու է համապատասխան որոշում:
Ավելի վաղ' Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ԶԼՄ-երին հայտնել էր, որ դերասանն արդեն թատրոնում աշխատելու հրավեր է ստացել' չնշելով թատրոնի անունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2-ին որոշում էր կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: Սեպտեմբերի 2-ի երեկոյան նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ժամանակավոր կացարան, որտեղ, ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմամբ, նա պետք է իր հետագա պատիժը կրի բաց ռեժիմով, իսկ բաց ռեժիմով պատիժ կրելկթույլատրվեր, եթե Վարդան Պետրոսյանի հետ կնքվեր աշխատանքային պայմանագիր:
Վերը նշված դեպքում' նա կարող է առավոտյան ժամը 8:00-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն դուրս գալ քրեակատարողական հիմնարկից և երեկոյան սահմանված ժամին գիշերելու համար վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։