ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում ելույթի ընթացքում պատմել է, թե որ գիծն է իրեն դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խառնվածքի մեջ: Այս մասին հաղորդում է Politico-ն:

 

«Պուտինը շատ հատկություններ չունի, որոնցով ես հիանում եմ, այնուամենայնիվ, այն, որ նա կարող է կանգնել և ասել՝ ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը, ունի իր գրավչությունը»,- կատակել է նա:

 

Իսկ ավելի լուրջ խոսելով՝ նա ասել է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է ուժեղացնեն ճնշումը Մոսկվայի վրա: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է դիմակայել ԱՄՆ-ի հզորությանն ամենուրեք, որտեղ հնարավոր է: