Շվեյցարացի թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերը և Ստանիսլավ Վավրինկան ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչում են:

Ռոջեր ֆեդերերը քառորդ եզրափակչում առավելության հասավ Ռիշար Գասկեի նկատմամբ:

1 ժամ 27 րոպե տևած պայքարն ավարտվեց 6:3, 6:3, 6:1 հաշվով:

Եզրափակիչ դուրս գալու համար Ֆեդերերը կպայքարի իր հայրենակցի՝ Ստանիսլավ Վավրինկայի հետ, ով քառորդ եզրափաչում 6:3, 6:3, 6:1 առավելության հասավ Քևին Անդերսոնի նկատմամբ: