Իջեւանի քաղաքապետի ընտրությունները բավականին հետաքրքիր ընթացք են ստացել: Նախ այս ընտրություններում առաջադրվել էին երեք թեկնածուներ, երեքն էլ՝ ՀՀԿ-ական:
Քիչ առաջ ԼՈւՐԵՐ.com-ը ԿԸՀ լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ առաջադրված թեկնածուներից մեկը՝ «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ անդամ Արմեն Խաչատրյանը ինքնաբացարկ է հայտնել:
Մյուս թեկնածուներն են՝ Իջեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը եւ ՀՀԿ-ական Իջեւանի քաղաքապետի նախորդ ընտրություններում գործող քաղաքապետ, այն ժամանակ դեռեւս ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը:
Այսպիսով, Իջեւանում երկու ՀՀԿ-ական պայքարելու են միմյանց դեմ: