Հալեպում մայիսի 1-ին հրասանդներ ընկնելու հետևանքով ևս 2 հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Վիրավոր հայերից մեկը՝ Կարպիս Պոշկեզենյանն է, ով Քարեն Եփփե ազգային ճամարանի աշակերտ է: Մյուսը Կարապետ Դավիթյանն է: Բարեբախտաբար, նա լուրÕ » վնասվածք չի ստացել: Բացի մարդկային վնասներից, հրասանդներ ընկնելու հետևանքով հայերի բնակարանները նյութական վնասներ են կրել:
Ավելի վաղ տեղեկություն էինք հաղորդել, որ հրասանդի պայթյունի հետևանքով վիրավորների մեջ 3 հայեր են եղել: Կարպիս Գաբայանը վիրավորվել է գլխից, Րաֆֆի Բալյանը թեթև վնավասծներ է ստացել ոտքից, իսկ նրա որդին՝ Կարո Բալյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել հրասանդի բեկորներից: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, և նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: