Հայաշատ Հալեպում հուլիսի 31-ին հրթիռի պայթյունից հայ է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» թերթի խմբագրությունը:
Վիրավորը Ջորջ Ուրֆալյանն է, ով սիրիական ՍԱՆԱ գործակալության լուսանկարիչն է: Դեպքը տեղի է ունեցել ալ Ռաշիդին թաղամասում, լրատվական աշխատանքներն իրականացնելու ժամանակ: Վիրավորվել է նաև սիրիական հեռուստակայանի երկու աշխատակից՝ Շադի Հելուեն և Ֆադի Խարուֆը: