Հալեպում փետրվարի 26-ին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրասանդներ ընկնելու հետևանքով ևս մեկ հայ է վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից, վիրավորը Ժան Մահեայանն է: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հրասանդներ ընկնելու հետևանքով զոհվել է 1964թ.-ին ծնված Հակոբ Գաբրիելյանը, վիրավորվել էին Շողեր Արսլ անյանն ու Սոսի Ստամբուլյան-Օհանյանը: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց և համապատասխան բուժօգնություն ստացել:

 

Փետրվարի 26-ի հետմիջօրեին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի Ազիզիե  Գաբրիելյանների «My Way» խանութի դիմաց գազի տակառ ընկնելու հետևանքով զոհեր և վիրթաղամասումավորներ են արձանագրվել:

 

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: Սիրիայում մոտ< /i> 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: