Պռոշյան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու, «Դելիկտ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ընտրատարածքային Ընտրական Հանձնաժողով Ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել, որպեսզի դադարեցվի Պռոշյան համայնքի ղեկավարի համար գրանցված թեկնածությունս: Ինչպես գիտեք, Պռոշյանում ստեղծվել է լարված և պայթունավտանգ միջավայր. անվստահությունն ու անհանդուրժողականությունը խորը հիմքեր են ձեռք բերել: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումն ունեի:
Կարող էի ստեղծված իրավիճակը շտկել, սակայն այս վիճակի հիմնական մեղավորները չկարողացան իրենց վրա պատասխանատվություն վերցնել և ընդունել, որ երկար տարիներ շարունակվող պայքարից տուժվել և տուժվում են համայնքի բնակիչները: Դեռ ավելին' նրանք՝ այդ երկու բևեռները, շարունակեցին էլ ավելի խորացնել ստեղծված ճգնաժամային իրավիճակը' շեղելով բուն ընտրական գործընթացը, այն տանելով ոչ ընդունելի ուղղությամբ: Սա բերելու է նրան, որ էլ ավելի է խորանալու առկա ճգնաժամը, անվսահությունը էլ ավելի խորը հիմքեր է գցելու: Նպատակին հասնելու համար այսօր կիրառվում են ընտրական ամենալկտի միջոցները՝ փոխադարձ վիրավորանքներ, ձայն մուրալու անընդունելի գործողություն: Ընտրական գործընթացում այնպիսի միջոցների են դիմում, որից հետո անկախ թե ով կդառնա համայնքի ղեկավար, պարտավոր է որոշակի հարցերի պատասխան տալ, իսկ այդ միջոցներով ղեկավար դարձած անձը այլևս ձախողելու է: Այդ ուժերը արմատացած խնդիրները լուծելու փոխարեն էլ ավելի են այն խորացնում: Ժողովուրդը սթափվելուց հետո նրանց չի ներելու: Երկու կողմն է բարոյական մահ են ունենալու, և սրանից հետո միայն համայնքը կունենա կայուն զարգացում: Նրանք ունեին հնարավորություն թողնել անձնական նկրտումները, անիմաստ պայքարն ու միմյանց դեմ թշնամությունը, հանուն համայնքի հրաժարվել այս անիմաստ պայքարից, դրանով ցույց տալ, որ մտածում են համայնքի մասին, ցանկանում են ոչ թե էլ ավելի խորացնել, այլ հակառակը' թույլ տալ լուծել խնդիրները: Սակայն նրանք այդպես էլ չհասկացան այս ամենը, և նեղ խմբակային շահերից ելնելով' գնացին կեղտոտ քայլերի: Եվ սա, անկախ թե ով է ղեկավարելու համայնքը, գործել և գործելու է համայնքի բնակչության դեմ: Նրանք դեմ գնացին ընդհանուր շահին: Բարոյական մահը կլուծի այս խնդիրը:
Քանի դեռ պատահական մարդկանց վստահվում են իշխանություն, կամ նրանք փորձում են գալ իշխանության, որևէ դրական զարգացում չի լինելու: Ունենալու ենք այն ինչ ունենք, ոչինչ էլ չենք ունենալու:
Մարդիք իրավունք չունեին իրենց ներքին խնդիրները ողջ բնակչության վրա տարածել և մասնակից դարձնել յուրաքանչյուրին: Խնդիրը ողջ բնակչությունից հեռու պահողը կարող էր պատվի արժանանալ:
Ինչպես գիտեք, ես, երբ առաջադրվեցի, միայն մի նպատակ ունեի' դուրս բերել համայնքը այս ճգնաժամային իրավիճակից, սակայն մյուս թեկանծուները գնացին այլ ուղղությամբ, իսկ ես կեղտի մեջ թաթախվել չէի կարող, և սա է պատճառը, որ ինքնաբացարկ եմ ներկայացրել:
Որոշ խորքային հարցերի կկարողանամ պատասխանել ավելի ուշ:
Ցոլակ Գրիգորյան՝ Պռոշյան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու»: