«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արարատ Խանդոյանը ինքնաբացարկ է ներկայացրել՝ հրաժարվելով որպես թեկնածու մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա ԿԸՀ դիմում է ներկայացրել նոյեմբերի 21-ին, որը ԿԸՀ-ն հաստատել է նոյեմբերի 24-ին:

«Սասնա Ծռերի» ընտրական շտաբը ղեկավարող Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով այս հանգամանքին՝ նշեց՝ Արարատ Խանդոյանը ցանկացել է ոչ թե թեկնածուի, այլ աջակցողի դերում լինել և շարունակելու է կարգավորել տարածքային շտաբի աշխատանքները Ծաղկահովիտ գյուղում:

Նշենք, որ Խանդոյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի 41-րդ համարն էր:

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռերի» գործով դատապարվել էր 3,5 տարվա ազատազրկման և ազատ էր արձակվել այս տարվա հուլիսի 16-ին։