«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ: Նման պարագայում կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձևով»,-ասված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ օրերս ինքնաբացարկ էր հայտնել նաև Արցախի հերոս Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը և հրաժարվել մասնակցել ԱԺ արտահերթին: