Թունավորման նախանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 45 դպրոցահասակ երեխա: Նրանցից 43-ը հոսպիտալացված է, երկուսն ամբուլատոր բուժում է ստանում:

 

Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

Սեպտեմբերի 10-ին' ժամը 11:55-ին, Արտաշատի ԲԿ-ի դիմած, Բաղրամյան գյուղի դպրոցի 7 աշակերտներն էլ ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ:

 

Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նրանք նշել են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացրել է, որ վերջինս եղել է քաղցրահամ:

 

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերն արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել է մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել:

 

ՀՀ առողջապահությ ան նախարարության մասնագետներն ահազանգն ստանալուն պես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար: Աշխատանքները շարունակվում են: