Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան' «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:
Նախնական տվյալներով' թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով:
Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ: