Էրեբունի վարչական շրջանում այսօր տեղի ունեցած վնասազերծման գործողությունից հետո պատանդառուի և պատանդի վնասվածքների հետ կապված ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
««Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարութան մամուլի խոսնակը՝ շարունակելով.
«Նույն ժամանակահատվածում, բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում»: