Լաս Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր ազատ ոճի ըմբիշների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս կգան Վոլոդյա Ֆրանգուլյանը, Մուսա Մուրթազալիևը և Էդգար Ենոքյանը:
61 կգ քաշայինների պայքարը Ֆրանգուլյանը կսկսի 1/8 եզրափակչից և նրա առաջին մրցակիցը կլինի իսրայելցի Էմրախ Գասանովը:
86 կգ քաշայինների պայքարում Մուրթազալիևը որակավորման փուլում ուժերը կչափի Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ:
97 կգ քաշային Էդգար Ենոքյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից և կգոտեմարտի Հարավային Կորեայի ներկայացուցչի հետ: