Ադրբեջանը դադարեցրել է իր համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի և Եվրանեսթի հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 

Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը բացատրել է նման որոշումը նրանով, որ հանդուրժել Արևմուտքի «անհիմն փորձերը», որը միջամտում է պետության ներքին քաղաքականությանը, անհնար է դարձել:

 

«Ինչպես դուք գիտեք, Եվրանեսթը նախատեսվել է որպես խորհրդարանական կառույց՝ Եվրոպական պառլամենտի և «Արևելյան գործընկերության» երկրների միջև: Այս կամ այն երկրի հետ կապված հարցերի դեպքում, դրանք կարող էին վերանայվել Եվրանեսթի շրջանակներում: Սակայն Եվրանեսթը, ըստ էության, վերածվել է ամորֆ ուժի և որևէ գործունեություն չի իրականացնում»,- ասել է Ալիևը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մտադիր է «համարժեք պատասխան տալ արևմտյան երկրների ցանկացած սադրանքներին»:

 

«Եվրոպական խորհրդարանի և Ադրբեջանի պառլամենտի միջև համագործակցությունը նույնպես դադարեցվել է: Ահա և մեր դեմ իրականացված կեղտոտ արշավի արդյունքները: Ադրբեջանը ադեկվատ պատասխան տվեց և շարունակելու է պատասխանել մեր դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին»,- նշել է Ալիևը: