Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ Հովիկ Աբրահամյանը զրուցեց լրագրողների հետ:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ' կառավարության ղեկավարին հարցրին նաև սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի մասին, մասնավորապես, թե ըստ իրեն ո՞ւր կհասնի նրանց պայքարը:

 

 

Աբրահամյանը, փաստորեն, չգիտեր՝ այդպիսի նախաձեռնություն կա, և մարդիկ պայքարում են սահմանադրական փոփոխությունների դեմ.

 

 

«Ոչ»-ի ճակատն ո՞վ է»,- նախ ճշգրտեց վարչապետը, հետո ավելացրեց. «Ես ի՞նչ իմանամ, իրենց պետք է հարցնես, ես մեր գործերի մասին կարող եմ խոսել»: