Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի մի շարք շրջաններ հայտարարվել են «հատուկ անվտանգության գոտի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, տարածքներն ընդգրկում են Յուքսեքօվա և Շեմդինլի գավառների միջև ընկած շատ շրջաններ:
Հաքքարիի նահանգապետարանի արած հայտարարության մեջ նշվել է, որ տարածքները «հատուկ անվտանգության գոտի» կհամարվեն սեպտեմբրի 21-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում տարածքներ քաղաքացիների մուտքն ու ելքը կարգելվեն: