Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի գործողության ընթացքը դեռևս վաղ է գնահատել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարևոր է հիշել, որ այդ գործողությունն ուղղված է ԻԼԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Սիրիայում ահաբեկիչների դիրքերին հասցվող հարվածների թիրախները Ռուսաստանը որոշում է այդ երկրի զինուժերի հետ համաձայնեցնելով, ընդգծել է Պեսկովը: