Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա հոկտեմբերի երեքին:
39-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Թայլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչը: Այս մասին տեղեկացնում է Fightnews-ը:
Հիշեցնենք, որ Դարչինյանը վերջին մարտն անցկացրել է հունիսի 6-ին, Կալիֆորնիայում:
Այդ ժամանակ հայազգի բռնցքամարտիկի մրցակից Խեսուս Կուելյարը պաշտպանեց WBA վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 8-րդ ռաունդում Դարչինյանին հաղթելով տեխնիկական նոկաուտով: