«Թալիբան» շարժման գրոհայինները ստանձնել են ԱՄՆ ռազմօդուժին պատկանող C-130 Hercules իքնաթիռի ոչնչացման պատասխանատվությունը, որը կործանվել է Աֆղանստանում՝ Ջելալաբադ օդանավակայանի մոտակայքում: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:

 

Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 14 մարդ: Նրանց թվում կան ամերիկացի զինվորականներ, քաղաքացիական կապալառուներ և տեղի բնակիչներ, ովքեր գտնվում էին գետնին:

 

Ավելի վաղ ԱՄՆ զինուժը նշել է, որ իքնաթիռի կործանման վայրում ահաբեկիչների ակտիվություն չի նկատվել: