ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային' ԱՄՆ Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

 

 

«Ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության լուրից, որը մեկ տասնյակ անմեղ երիտասարդների կյանքեր խլեց' նրանց հարազատների և մերձավորների հոգում թողնելով անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: