ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ` Միշելի հետ հուլիսի 14-ին կընդունի երկրում հավարատարմագրված տարբեր պետությունների արտակարգ ու լիազոր նոր դեսպաններին, այդ թվում Տիգրան Սարգսյանին: Այդ մասին հայտնում է USA Today-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնելու ԱՄՆ նախագահին:
Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել ընթացիկ տարվա ապրիլի 3-ին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 26-ի հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում: Մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պարտականությունները կատարում էր Թաթուլ Մարգարյանը: