«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, որ ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում են գտնվում գողական աշխարհի մոտ մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչները։ Եկել են հիմնականում Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից։ Թեև ասում են, որ ինչ-որ հոգեհանգստի մասնակցելու են եկել, բայց իրականում պատճառը «սխոդկան» է: Նրանք Երևանում շրջում են մեծ շքախմբերով, շատ են լինում Պռոշյան փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում, որն այդ ժամերին հիշեցնում է Չիկագո-38-ը։
MediaMall.am-ի տեղեկացմամբ՝ ոստիկանության լրատվական ծառայությունից հերքում են տարածված տեղեկատվությունը:
«Երևանում քրեական աշխարհի ինչ-ինչ ներկայացուցիչների հավաքվելու վերաբերյալ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Թերթի վկայաբերած անձինք Հայաստանում չեն, հետևաբար չէին կարող մայրաքաղաքում շրջել շքախմբերով, հավաքվել ռեստորանում և մասնակցել ինչ-որ հանդիպումների ու հավաքների»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: