Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի բացառել 2016 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հնարավորությունը' ներկայացնելով է իր հիմնավորումը: «Մենք պետք է մշտապես գիտակցենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի գոյացումը կախված է համակարգում իրականացվող ծախսերի չափերից: Ներկայիս սեփականատերը շահագրգռված է բարձրացնել ՀԷՑ-ի կառավարման արդյունավետությունը, որի համար խոստացել է կատարել պատշաճ չափի ներդրումներ: Բացի այդ' նոր սեփականատերը անպայման քայլեր է ձեռնարկելու' իր ձեռնարկության ծախսերը կայունացնելու ուղղությամբ, որից հետո մենք կարող ենք ակնկալել նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հոկտեմբերի 5-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա' հավելելով, որ իր հաշվարկների համաձայն' ՀԷՑ-ի համակարգերի արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:
«Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը սեպտեմբերի 30-ին հայտարարեց, որ ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Ինտեր ՌԱՕ» ընկերության էլեկտրաէներգետիկ ակտիվները:
«Հայաստանի բնակչությանն օժանադակելու նպատակով որոշում է ընդունվել սեփական միջոցներից' ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով գալիք մեկ տարվա ընթացքում' մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը. փոխհատուցել 2015թ-ի օգոստոսի 1-ից տեղի ունեցած սակագնի բարձրացման տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար»,- նշել է Սամվել Կարապետյանը: