Այս տարվա հունվար-օգոստոսին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սննդամթերքի արտադրության 8,8 տոկոս նվազումը մինչև 181 մլրդ 113.5 մլն դրամ (ավելի քան 382 մլն 782.4 հազար ԱՄՆ դոլար) մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ անցյալ տարվա հունվար-օգոստոսին շաքարավազի թողարկման 44 հազար 928 տոննա ծավալն այս տարի նվազել է 79.3 տոկոսով՝ մինչև 9 հազար 281 տոննա, բուսական յուղի արտադրությունը՝ 54.4 տոկոսվ՝ մինչև 1 հազար 218.2 տոննա, հրուշակեղենինը՝ 11.7 տոկոսով՝ մինչև 9 հազար 615.5 տոննա։
Հիմնվելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա, «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ 2015թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշանակալի աճ է արձանագրվել կաթնամթերքի արտադրությունում, մասնավորապես, պանրինն ավելացել է 4.4 տոկոսով՝ մինչև 13 հազար 24.8 տոննա, կաթինը՝ 4.9 տոկոսով՝ մինչև 349.1 մլն լիտր, մածունինը՝ 58 տոկոսով՝ մինչև 4 հազար 250.7 տոննա, թթվասերինը՝ 94.2 տոկոսով՝ մինչև 3 հազար 891.2 տոննա, իսկ պաղպաղակի նախորդ տարվա առաջին ութ ամիսների արտադրության ցուցանիշը գերազանցվել է 55.4 տոկոսով և կազմել 9 հազար 379.8 տոննա։ Միաժամանակ, մսի արտադրությունն աճել է 0.9 տոկոսով՝ մինչև 27 հազար 249.8 տոննա։